Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ
Հայաստանում հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ը շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո, 17-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Հունիսի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: