Արցախում տեղի է ունեցել Ռոբերտ Աբաջյանի գրքի շնորհանդեսը
Արցախի Հանրապետության մարաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքի շնորհանդեսը։
Գրքի երևանյան շնորհանդեսը 2021 թ. նոյեմբերի 16-ին էր՝ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, իսկ արցախյան շնորհանդեսը համընկավ հերոսի եղբոր՝ Ռուբենի ծննդյան օրվան:
«Երբ քննարկում էինք, երբ կազմակերպել միջոցառումըն Արցախում, ուբենն առաջարկեց անել իր ծննդյան օրը. իր համար լավագույն նվերը սեփական տարեդարձին եղբոր գրքի շնորհանդեսը կազմակերպելն էր», - շնորհանդեսի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, գիրքը հատկապես պայքարի մասին է. 116 մարտական դիրքի տղաները մինչև վերջին վայրկյանը մարտնչել են, չեն լքել իրենց դիրքը:
«Գիրքն Արցախ բերելը տղաների հիշատակի ու հայրենիքի հանդեպ ազնիվ քայլ է: Արցախի համար այս դժվար օրերին գաղափարապես չհանձնվելու քայլ է»,-ասել է նա։
Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը գիրքը և Ռոբերտի, 116 դիրքի տղաների պատումը համարում է ջրբաժան.
«Կամ մեր տղաների, մեր հայրենիքի հետ ենք նույնանում, կամ ինքնաոչնչանալու, ինչ-որ կերպ գոյություն քարշ տալու անպատիվ սկզբունքով ենք ապրում»:
Հարակից հրապարակումներ`
- Լույս է տեսել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին հուշագրությունը
- Բանակի տղան... Ապրիլյանում նահատակված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն
- Ռոբերտ Աբաջյանի ընտանիքը հերոսի ծնունդը նշել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը