Վրաստանի վարչապետը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կրկնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը Վրաստանի համար սխալ կլինի։ Նրա խոսքերը մեջբերել է «Գրուզիա օնլայն»-ը:
«Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 90 միլիարդ դոլար է ստացել Եվրոպայի հետ առևտրից, որը շարունակվում է մինչ օրս: Մենք ազգային շահեր չունե՞նք, թե՞ մարդիկ այստեղ չեն ապրում։
Ինչ-որ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ինչ կլիներ, եթե մենք տնտեսական պատժամիջոցներ կիրառեինք, այսինքն՝ դադարեցնեինք առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեր մեկ միլիոն քաղաքացի ապրում է Ռուսաստանում: Որևէ մեկը հիշո՞ւմ է, թե ինչպես են նրանք աշխատում Ռուսաստանում: ի՞նչ է լինելու նրանց հետ։ Ես չեմ խոսում այն մասին, թե ինչ է լինելու Վրաստանում ապրող 4 միլիոն մարդու հետ»,-ասել է վարչապետը։
Ղարիբաշվիլին ասել է նաև, որ սպասում է «արդար որոշման» Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում և նշել, որ «Եվրոպային ավելի բարձրաձայն հարցեր կտա» այս գործընթացի վերաբերյալ։
«Ուզում եմ հիշեցնել, որ մեր անպատասխանատու ներքին հակառակորդները մեզ քննադատում էին որոշակի բանաձևերի պատճառով, դա կապված էր կաթի ու պանրի հետ, հնչեցին հազարավոր ցինիկ հայտարարություններ։
Մենք ազգային շահեր չունե՞նք, թե՞ մարդիկ այստեղ չեն ապրում։ Թե՞ վրաց ժողովուրդը պետք է նորից դիմանա, ներքաշվի պատերազմի մեջ, կորցնի տարածքներ ու պետականություն։ Ես բացահայտորեն տալիս եմ այս հարցերը և ավելի բարձր եմ տալու: Իհարկե, մենք սպասում ենք արդար որոշման Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու հարցում»,-ասել է կառավարության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է
- Վրաստանը կշարունակի ընդունել-տեղավորել ուկրաինացի փախստականներին
- Վրաստանը Ուկրաինային օգնելու համար երկրորդ ճակատ չի բացելու. Ղարիբաշվիլին
- Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին․ Կոբախիձեն վերահաստատում է Թբիլիսիի դիրքորոշումը
- Վրաստանը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին