Տիգրան Աբրահամյան. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը։
Հատկապես եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։
Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամություն է գեներացվում։
Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսվում է, բայց դեռ պարզ չի, թե երբ գործի կդրվի ռուսական հակազդման միջոցները։
Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենա այս ու մնացած երևույթները։
Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում։
Համենայնդեպս ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Փառուխի և Քարագլուխ լեռնաշղթայի խնդիրն առանցքային նշանակության հարց է․ Տիգրան Աբրահամյան
- Այս ակցիաները զսպաշապիկ են իշխանությունների համար. Տիգրան Աբրահամյան
- Հայաստանն ու Արցախը միևնույն անվտանգային համակարգում են․ Տիգրան Աբրահամյան
- ԳՇ-ն տանում են, մտցնում նախարարության տակ՝ ամեն ինչ խառնում իրար. Տիգրան Աբրահամյան
- Ուժային կառույցներից ամեն մարդ չէ, որ կարող է բաց դեմքով դուրս գալ հասարակության առաջ․ Տիգրան Աբրահամյան
- Քաղաքական դաշտը պետք է «պարզաջրվի». Տիգրան Աբրահամյան
- Մեր պայքարն ուղղված է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովմանը. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Կարող եք տեսնել այն ոստիկաններին, որոնք աչքի են ընկել անթույլատրելի վարքագծով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան