Թուրքիայի զինված ուժերի գործողությունը Սիրիայում կարող է սկսվել Կուրբան բայրամի տոնից անմիջապես հետո
Թուրքական նոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է սկսվել Հյուսիսային Իրաքում թուրքական բանակի ներկայիս անդրսահմանային գործողության ավարտից հետո: Hürriyet-ի հրապարակմանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը։ Պարբերականը չի բացառում, որ օպերացիան սկսելու հրամանը կարող է տրվել անմիջապես մահմեդական զոհաբերության գլխավոր տոնից՝ Կուրբան բայրամից հետո, որտ նշվում է հուլիսի 9-12-ը։
Ապրիլի 18-ից Հյուսիսային Իրաքում թուրքական բանակն իրականացնում է «Ճանկ-ամրոց» գործողությունը։ Մինչ օրս, ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության, սպանվել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ավելի քան 220 զինյալներ, հարվածներ են հասցվել նրանց հիմնական հենակետերին, զենքի ու պարենի պահեստներին։
Ըստ Hürriyet-ի՝ Թուրքիայի զինված ուժերը ցանկանում են հաջողությամբ ավարտել գործողությունը Հյուսիսային Իրաքում, ուստի սիրիական նոր օպերացիայի սկիզբը պետք է դիտարկել Իրաքում ռազմական գործողությունների դադարեցման պահից։ Թերթը գրում է, որ Թել Ռիֆաթի և Մանպիճի գործողության համար թուրքական զորքերը դեռ լիարժեքորեն պատրաստ չեն:
Hürriyet-ը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Սիրիայում ցանկացած պահի կարող է գործողություններ սկսել։ «Թուրքիայի զինված ուժերը գործողություն չեն սկսի, եթե լիովին պատրաստ չլինեն դրան, պետք է սպասել Կուրբան բայրամի տոնին, որից հետո գործողությունը կարելի է սկսել ոչ թե հաշված օրերի ընթացքում, այլ՝ ժամերի»,-գրում է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Աքսուն, որը հայտնի է թուրքական իշխանությունների հետ իր սերտ կապերով։
Հարակից հրապարակումներ`
- Անկարան մտադիր է ՌԴ-ին համոզել Սիրիայում նոր ռազմական գործողության անհրաժեշտության հարցում
- Անկարան հայտնել է, որ Սիրիայում գործողությունը կսկսվի «ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում»
- Թուրքական կողմի հայտարարությունից հետո Սիրիայում նկատվել է իրավիճակի սրում
- Լավրովը Թուրքիայում կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու թեման
- Էրդողան. Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնելու Սիրիայում՝ իր անվտանգությունն ապահովելու համար
- Էրդողանը հայտարարել է Սիրիայում հատուկ գործողություն սկսելու մասին
- Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Թուրքիայի նոր հարձակումը Սիրիայում կխաթարի տարածաշրջանի կայունությունը
- Թուրքիան նախապատրաստվում է նոր ռազմական օպերացիայի Սիրիայում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան