Իսպանիան «Patriot» հակօդային ու հակահրթիռային պաշտպանության մարտկոց է ուղարկել Թուրքիա
Իսպանիան «Patriot» հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության մարտկոց է ուղարկել Թուրքիա:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի ռազմական նավատորմին պատկանող «YSABEL» լոգիստիկ նավով Թուրքիա տեղափոխված «Patriot»-ը հունիսի 10-ին հասել է Մերսինի նավահանգիստ:
Ըստ թուրքական աղբյուրի՝ ենթադրվում է, որ այդ մարտկոցն Ադանայի Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված իսպանական «Patriot»-ի մարտկոցին լոգիստիկ աջակցություն ցուցաբերելու համար է ուղարկվել: Սակայն նկարներից պարզ է դարձել, որ ուղարկված մարտկոցի կազմում առկա է նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Դեռ պարզ չէ, թե արդյոք նոր մարտկոցը կփոխարինի մարտական հերթապահության մեջ գտնվող իսպանական արդեն առկա համակարգին, թե կմիացվի դրան՝ ավելի ուժեղացնելով համակարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները