Փաշինյանը ոչ եկել է ժողովրդի ձայնով, ոչ էլ պատրաստ է գնալ ժողովրդի ձայնով. Լարիսա Ալավերդյան
«Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ ժողովուրդը չի խաղացել գլխավոր դերը, նա եղել է միայն դիզայնը և պարզապես խաբվել է»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց իրավապաշտպան, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով 2018թ. հեղափոխությունը կազմակերպված է եղել դրսից և այդ ուժերի վրա էլ այսօր հենվում է «քաղաքացի Փաշինյանը»:
«Փաշինյանը ոչ եկել է ժողովրդի ձայնով և ոչ էլ պատրաստ է գնալ ժողովրդի ձայնով, քանի որ նա ունի այլ պարտավորություններ՝ այլ կենտրոնների առաջ»,-հայտարարեց իրավապաշտպանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությանը, թե կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա՝ Ալավերդյանն նկատեց, որ իրականում Հայաստանը վարչապետ չունի:
«Հայաստանն ունի դրածո, որն իրականացնում է դրսերից հրամայած բոլոր քայլերը, որոնք հայ ժողովրդին և Հայաստանին տանում են դեպի կործանում»,-ասաց բանախոսը և կարծիք հայտնեց, որ ընդդիմության պայքարը հայ ժողովրդի արժանապատվության համար է, քանի որ հակառակը կնշանակեր համաձայնել ազգային նվաստացմանը:
Ալավերդյանը հայտնեց, որ չի ուզում ներկա իշխանություններին համեմատել նախկին իշխանությունների հետ, նրանց գնահատում է կատարած աշխատանքով և հիմնավորեց իր խոսքը. «Եկել եք՝ ասել, որ կանեք սա, սա, սա, բաց արել եք ճիշտ հակառակը, ուրեմն այս իշխաությունն հստակ ունի իր մեխքի բաժինը»:
ՀՀ նախկին օմբուդսմենի խոսքերով՝ երկրորդ նախագահի տարիների բոլոր մեղադրանքները հնչեցվել են և եթե այս իշխանությունները չեն կարողանում հաստատել որևէ մի մեղադրանք, նշանակում է դրանք բոլորը սուտ են, կամ իշխանությունները բացարձականպես ապաշնորհ են և իրականացվում է զրպարտանք, քաղաքական հետապնդում:
«Կամ իշխանություններն այդ աղմուկի ներքո բոլորովին այլ բան են անում, այն է՝ թշնամանք են սերմանում հասարակության մեջ, որի դրսևորումն է ոստիկանի զարույթը զոհված հերոսի հոր Զավեն Մկրտչյանի հանդեպ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը և հավելեց. «Բոլոր նրանք, ովքեր պայքարել են Արցախի համար, այս թիմի աչքի առաջ կանգնած են որպես մեղադրյալներ, դա է իրենց հիմնական մեղքը»:
Ալավերդյանի խոսքով՝ խղճուկ իշխանությունները հզոր մեղադրանքներով են հանդես գալիս մի երկրի՝ Ռուսաստանի հանդեպ, որի զորքը կանգնած է Արցախում և թույլ չի տալիս, որ թուրքը մտնի այնտեղ և դրա փոխարեն մեղմ, սիրալիր վերաբերմունքի է արժանացնում Թուրքիային և Ադրբեջանին:
ՀՀ նախկին օմբուդսմենը հայտարարեց, որ գործող իշխանությունների համար կարմիր գծեր վաղուց չկան:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական դատարանը գտավ, որ իմ կեցվածքը հակասահմանադրական է և ես դատվեցի․ Լարիսա Ալավերդյան
- 7-րդ սերնդի հայեր են, բայց ունեն թուրք-ադրբեջանական ցեղասպանական կողմնորոշում.Լարիսա Ալավերդյան
- Ադրբեջանն ու Հայաստանն իրականացնում են համաձայնեցված քաղաքականություն. Լարիսա Ալավերդյան