Կանադայում կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 112-ի
Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է բնակչության շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու 112 դեպք, գրում է ՏԱՍՍ-ը։
Վարակվածների մեծ մասը՝ 98 մարդ, հայտնաբերվել է Քվեբեկ նահանգում։ Ինը մարդ վարակվել է Օնտարիոյում, ևս չորսը՝ Ալբերտայում: Առաջին հիվանդը գրանցվել է Բրիտանական Կոլումբիայում։
Կանադայում հիվանդության առաջին դեպքերը հայտնաբերվել են մայիսի կեսերին Մոնրեալում։ Քաղաքի Առողջապահության նախարարությունն այդ ժամանակ հայտնեց, որ վարակվածների մեծ մասն ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում, ուստի բնակչության շրջանում զանգվածային վարակման վտանգ չկա։
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):
Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
Հարակից հրապարակումներ`
- Նախազգուշացում ճանապարհորդներին՝ կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար
- Ռուսաստանում փորձարկում են կապիկի ծաղիկի դեմ նոր պատվաստանյութը
- Հնարավոր է կապիկի ծաղիկը հասել է Վրաստան
- Աշխարհում գրանցվել է կապիկի ծաղիկի մոտ 800 դեպք, որից 207-ը՝ Մեծ Բրիտանիայում
- Կապիտուլյանտին թվում է՝ հատուկ միջոցներ կիրառի, ապա մարդկանց թիվը կնվազի․ Իշխան Սաղաթելյան
- Հայաստանը չի դիմել ՌԴ-ին կապիկի ծաղիկի թեստեր ձեռք բերելու համար
- ԱՀԿ-ում գնահատել են կապիկի ծաղիկի գլոբալ համաճարակի հավանականությունը
- Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
- Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան