Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն, հարցն այն է՝ որն է լինելու դրա գինը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն հաստատել, գրում է «Կոմերսանտ»-ը։
Նրա խոսքով՝ հիմնական հարցն այն է, թե ինչ տարածքային զիջումներ այն կարժենա Ուկրաինային։ Ուստի ՆԱՏՕ-ն օգնում է Կիևին, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները վճարեն նվազագույն գինը, ասել է գլխավոր քարտուղարը։
«Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն։ Հարցն այն է, թե որն է լինելու դրա գինը։ Որքան տարածք, ազատություն և ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այդ խաղաղության համար: ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ բանակցային սեղանի շուրջ նրան ամենաուժեղ դիրքը գրավելու համար, որոնցով պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները»,- ասել է Ստոլտենբերգը Հելսինկիում կայացած ճեպազրույցում։
Միաժամանակ Սթոլթենբերգը նշել է, թե իր գործն այն չէ, որ դատի, թե որքան պետք է վճարել խաղաղության համար։ «Դա կախված է ուկրաինացիներից։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանց աջակցության համար, - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիան բացառել է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին
- Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի առաջին հեռահար հրթիռները
- ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չի դառնա. Ստոլտենբերգ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին