Վոլոդինն առաջարկել է Ռուսաստանում ստեղծել սեփական ազգային կրթական համակարգը
Ռուսաստանին անհրաժեշտ է բարձրագույն կրթության սեփական ազգային համակարգը, և դրա ստեղծման համար անհրաժեշտ է կիրառել ժամանակակից և խորհրդային լավագույն փորձը։ pravda.ru-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչիսլավ Վոլոդինը՝ հաստատելով, որ բոլոր պատգամավորները աջակցում են Բոլոնիայի բարձրագույն կրթության համակարգից հրաժարվելուն, սակայն խնդրի լուծման մոտեցումը պետք է պատասխանատու լինի։
«Այսօրվա և խորհրդային շրջանի լավագույն փորձի հիման վրա ստեղծել բարձրագույն կրթության մեր ազգային արդյունավետ համակարգը»,- նշել է քաղաքական գործիչը։
Նա ասել է, որ վերջին տասնամյակների պրակտիկան հստակ ցույց է տվել, որ արևմտյան մոդելն այս ոլորտում անկայուն է, հետևաբար այն չի կարող կուրորեն կրկնօրինակվել։ Պետդումայի գիտության և բարձրագույն կրթության հանձնաժողովը լիովին համաձայն է Վոլոդինի կարծիքի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ճակատագրական պահեր ու լրիվ տարբեր մոտեցումներ լեզվին
- Ռուսաստանը մտադիր է հրաժարվել Բոլոնիայի կրթական համակարգից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան