Սոֆիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվել է առաջին պատարագը
Հունիսի 12-ը Սոֆիայի հայության համար նշանակլի օր էր։ Իր դռներն է բացել Սուրբ Աստվածածին նոր եկեղեցին, որտեղ առաջին պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Սոֆիայի հոգևոր հովիվ Տեր Գուսան ավագ քահանա Հադավյանը։ Առաջին անգամ եկեղեցու զանգերն ազդարարել են եկեղեցական ծառայության սկիզբն ու ավարտը։
orer.eu-ն գրում է, որ եկեղեցու շինարարությունը սկսվել է դեռևս 2006 թվականին։ Եկեղեցու բացումը իրականություն է դարձել նվիրատուների, եկեղեցական վարչության ևերիտասարդ հայորդիների անխոնջ աշխատանքի շնորհիվ, որին նպաստել են Սոֆիայի քաղաքապետարանը և Բուլղարիայի Նախարարների խորհրդի կրոնական գործերի տնօրինությունը։
Ըստ նախնական տվյալների, եկեղեցու պաշտոնական բացումը եւ օծումը տեղի կունենա այս տարի սեպտեմբերին։