Վարդան Բալյան. Հետաքննության տվյալներով բանդայի հետքերը հասնում էին Գերմանիա, Թուրքիա
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Վիշապաքաղի հաղթական միջանկյալ արդյունքների մասին
Այս տարի մայիսին Ֆրանսիայի Նանտ քաղաքում ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր, քաղաքական էմիգրանտ Մոհամմադ Միրզալիի վրա տեղի ունեցած հարձակման մասնակիցներից ոստիկանությունը ձերբակալել էր 4 հոգու՝ բոլորն ադրբեջանցի, ովքեր ծանր վնասվածքներ էին հասցրել տուժողին: Դեպքի մանրամասներին չեմ անդրադառնա, իմ հետևորդներին հիշեցնեմ, սակայն, որ մարտ ամսին նույն անձի նկատմամբ մեկ այլ հարձակման մասին գրել էի: Հիմա ներկայացնեմ այս ամենի կապը մեր կողմից իրականացվող Վիշապաքաղ գործողության հետ, որի արդյունքում, ինչպես տեղեկացրել էի, արդեն ունենք 17 ադրբեջանցիների Ֆրանսիայից արտաքսման մասին որոշումներ մարդատյացության ու, մասնավորապես, հայատյացության քարոզի մեղադրանքով:
Եվ այսպես, Միրզալիի վրա հարձակումը տեղավորվում էր նմանատիպ հանցագործությունների շարքի մեջ, որոնք, սակայն, քննվում էին առանձին և միավորված չէին մեկ քրեական գործի շրջանակներում: Բազմաթիվ իրավապաշտպաններ մինչ այդ բազմիցս հանդես էին եկել մեղադրանքներով ադրբեջանական իշխանությունների դեմ ու կոչ արել ֆրանսիական և եվրոպական այլ երկրների իրավապահներին հետաքննել դեպքերը փոխկապակցվածության համատեքստում: Ինչպես կասեր դասականը՝ զրո արդյունք:
Ըստ որում, իրավապահները իսկապես չունեին հիմքեր բոլոր այդ դեպքերը մեկ ընդհանուր գործի շրջանակներում միավորելու համար: Մեր թիմի ուշադրությունը այսպիսի միջադեպերի հետ կապված պայմանավորված էր հանգամանքով, որ համարյա բոլոր դեպքերում դիտարկվում էր միտում ալիևյան ռեժիմի քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները կապելու 44-օրյա պատերազմի հետ՝ չնայած տուժողները իրենց ցուցմունքներում նշում էին, որ հարձակվողները ադրբեջանցիներ են եղել, խոսել են ադրբեջաներեն: Ոմանք հայկական հետքը մեկնաբանում էին այսպես կոչված Թարթառի գործի շրջանակներում: Հիշեցնեմ, անկարգությունների ժամանակ զոհվել էին 11 մարդ, իսկ 25 հոգի դատարանի որոշումով դատապարտվել էին մինչև 20 տարի բանտարկության Հայաստանի օգտի լրտեսական գործունեության մեջ ներգրավվածության հիմքով:
Ու սկսեցինք փորել, հատկապես, որ քրեական գործերով ֆիգուրանտներից ոմանք Վիշապաքաղի մեր ցուցակներում էին նշված:
Շատ կարճ ժամանակ անց ֆրանսիական դատախազությունը հրապարակեց պաշտոնական հաղորդագրություն՝ հայտնելով, որ առկա փաստերը հիմք են տալիս պնդելու, որ ձերբակալվածները և հետախուզվողները հանդիսանում են կազմակերպված խմբի անդամներ: Հատկանշական է, որ հետաքննության տվյալներով բանդայի հետքերը հասնում էին Գերմանիա, Թուրքիա: Ու ամենահետաքրքիրը, իրավապահ մարմինները ստացան ապացույցներ, որ ադրբեջանական իշխանությունների աջակից քարոզիչները ամենևին ինքնաբուխ, տարերայնորեն ու ինքնուրույն չեն իրենց գործունեության մեջ, այլ միավորված են հստակ կազմակերպական կառուցվածք ունեցող համայնքում, որի ֆինանսավորումն իրականացվում է Բաքվից:
Ապացույցներ, որ մարդատյացության ու հայատյացության բնագավառում աչքի ընկնող այս կենդանախումբը ամենևին չի սահմանափակվում վերբալ/խոսքային գործիքների կիրառումով, այլև ըստ անհրաժեշտության դիմում է ֆիզիկական հարկադրանքի: Ցավոք սրտի, կան որոշակի սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս հրապարակայնացնել գործընթացի մանրամասները, այդուհանդերձ, 17 արտաքսումները բացեցին Պանդորայի արկղիկը: Եվ թշնամին սա հասկացել է, ներկա պահին 1000-ից ավելի գործերով սպասվելիք դատական նիստերին ընդառաջ պատասխանող ադրբեջանցիներին իրավաբանական-փաստաբանական աջակցություն ցուցաբերելու համար ներգրավվել են բարձրակարգ եվրոպացի իրավաբաններ, ում ժամավճարը սկսում է 500 եվրոյից:
Մենք հաղթելու ենք, իհարկե, նույնիսկ այսպիսի պայմաններում, որովհետև մեր կամքն ամուր է ու հաստատուն՝ պատասխան են տալու բոլորը անհատապես ու ալիևյան վարչակարգն ի վերջո, երբ դատական վճիռներով հաստատված կունենանք այդ հայատյաց քաղցկեղով ախտահարված պետության իրական բովանդակությունը: Հաղթելու ենք՝ չնայած այս կռվի դաշտում մենք մի քանի տասնյակ ենք ընդամենը, իսկ Վիշապաքաղ ծրագրի դոնորները ընդամենը 20 հոգի են՝ 20 վրիժառու»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Բալյան. Մինչդեռ տեղական քարոզիչները, խաղաղության հրեշտակները ջանք չեն խնայում ներկայացնելու հաղթական թուրքերին դիմակայելու բացարձակ անկարողությունը
- Վարդան Բալյան. Հրամայական անհրաժեշտություն է ազատվել սրիկաների ու հիմարների իշխանությունից
- Վարդան Բալյանը՝ իշխանությանը. Ու չփորձեք մեր հայրենիքում մեզ սպառնալ ռուս, ղազախ, բելառուս և այլ ազգության զինվորով
- Վարդան Բալյան. Խաղաղ հանգրվան հասնելու համար մեզ անհրաժեշտ է ժամանակակից նավ կառուցել, որի ղեկին կլինի իրական նավարար
- Վարդան Բալյան. Այսպիսի առաջնորդ ու առաջնորդող թիմ կա
- Վարդան Բալյան. Այլանդակության շքերթ է, սրբապղծության պարահանդես
- Վարդան Բալյան. Չմեկնաբանեմ, թե ինչ է նշանակում նման խոստովանությունը Փաշինյանի շուրթերից
- Վարդան Բալյան. Սիսիանի ավագանուն կոչ եմ անում հրավիրել արտահերթ նիստ, կայացնել անհրաժեշտ որոշումներ և ինքնալուծարվել
- Վարդան Բալյան. Ադրբեջանական օրակարգերը սպասարկողների պակաս սեփական երկրի բարձրագույն իշխանության մարմնում կարծես չունենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին