Ֆինլանդիան բացառել է առանց Շվեդիայի միանալ ՆԱՏՕ-ին
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն նախազգուշացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին չմիանալ դաշինքին առանց Շվեդիայի, գրում է «Ռիա Նովոստի»-ի գործակալությունը։
«Ես ասում եմ, որ Շվեդիայի գործը՝ մեր գործն է։ Դա նշանակում է, որ մենք միասին՝ ձեռք ձեռքի տված, առաջ ենք գնալու»,- նշել է նա։
Նշվում է, որ կիրակի օրը Ստոլտենբերգն այցելել է Ֆինլանդիայի Կուլտարանտա քաղաք՝ քննարկելու Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հարցը։
Նշվում է, որ կիրակի օրը Ստոլտենբերգն այցելել է Ֆինլանդիայի Կուլտարանտա քաղաք՝ քննարկելու Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու հարցը։
Հիշեցնենք, որ Հելսինկին և Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին սկսել են խոսել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին և մայիսի 18-ին հայտ են ներկայացրել։ Սակայն Անկարան արգելափակել է դրա քննարկման գործընթացը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վետո է դրել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) նկատմամբ երկու երկրների դիրքորոշման պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան 10 պայման է առաջադրում Շվեդիային և Ֆինլանդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
- Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հարցում դիրքորոշումը չի փոխի. Էրդողան
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
- Շվեդիայի ԱԳ նախարարը ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու դիմումը
- Շվեդիան կլուծի ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով Թուրքիայի հետ ունեցած տարաձայնությունները. ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին