Աշխարհում 2020-ից հետո առաջին անգամ մեկ շաբաթվա ընթացքում 10 հազարից քիչ մարդ է մահացել կորոնավիրուսից
Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը չի գերազանցում 3,1 միլիոնը։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, մայիսի վերջին COVID-ի դեպքերը կրկնակի քիչ էր։
Մահացության մակարդակը շարունակում է նվազել։ Յոթ օրվա ընթացքում COVID-19-ի պատճառով մահացել է 9,6 հազար մարդ, ինչը նվազագույնն է 2020 թվականի գարնանից ի վեր։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն արդեն հինգերորդ շաբաթն է, ինչ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում COVID-19-ի դեպքերի թվով։ Անցած յոթ օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել է մոտ 660 հազար նոր դեպք, ինչը 60 հազարով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։
Նոր բռնկումներ են գրանցվել նաև Բրազիլիայում, որտեղ վարակի մակարդակն արդեն հասել է մարտ ամսվա մակարդակին (այժմ այնտեղ օրական գրանցվում է վարակի ավելի քան 40000 նոր դեպք)։ Մեքսիկայում էլ դեպքերը կրկնապատկվել են նախորդ շաբաթվա համեմատ. այժմ այնտեղ օրական մոտ 6000 մարդու մոտ ախտորոշվում է COVID-19։
Եվրոպայում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշները դեռևս Գերմանիայում են, որտեղ մեկ շաբաթում կորոնավիրուս է հայտնաբերվել մոտ 300 հազար մարդու մոտ։ Ավելին, վերջին երկու օրվա ընթացքում կտրուկ աճ է գրանցվել. այնտեղ օրական վարակվածների թիվը կրկին սկսել է գերազանցել 70 հազարը։
Ֆրանսիայում մեկ շաբաթում հիվանդացել են երկու անգամ ավելի քիչ, քան Գերմանիայում,սակայն վերջին օրերին այնտեղ ևս նոր բռնկում է արձանագրվում՝ մեկ օրում ավելի քան 40 հազար վարակված: Իտալիայում նույնպես, չնայած ապրիլի կեսերից կայուն անկմանը, այս շաբաթ կրկին աճ է գրանցվել. մեկ օրում կրկին գրանցվել է ավելի քան 20 հազար նոր դեպք:
Մեծ Բրիտանիայում մայիսից հետո առաջին անգամ կրկին սկսել են հայտնաբերել օրական ավելի քան 10 հազար վարակված։
Ասիայում ամենածանր իրավիճակը դեռևս Հյուսիսային Կորեայում է, որտեղ մայիսի սկզբին հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը: Այնուամենայնիվ, հնարավոր չէ հաշվարկել կորոնավիրուսի շաբաթական դեպքերի ճշգրիտ թիվը, քանի որ իշխանությունները գրանցում են ջերմության ախտանիշներով բոլոր դեպքերը, բայց դրանց թվում կարող են լինել ոչ միայն կորոնավիրուսով վարակվածները: Շաբաթ օրը իշխանությունները հայտնել են 42 810 նոր դեպքի մասին։
Միևնույն ժամանակ, Ճապոնիայում հիվանդացությունը երկու անգամ կրճատվել է մայիսի կեսերի համեմատ. այժմ այնտեղ COVID-19 ախտորոշվում է օրական մոտ 15 հազար մարդու մոտ։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ի ղեկավարը չի բացառել, որ COVID-19-ի ավելի վտանգավոր շտամ ի հայտ գա
- Հայաստանում մեկ շաբաթում կորոնավիրուսի 43 նոր դեպք է հաստատվել
- Բիլ Գեյթսը չի բացառել, որ կարող է կորոնավիրուսի ավելի մահացու շտամ ի հայտ գալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան