Գազալցակայանում կատարված սպանությունը բացահայտվել է
Հիվանդանոցից հունիսի 9-ի գիշերը, ժամը 01.15-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության հաղորդմամբ, անմիջապես բուժհաստատություն են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր։ Քիչ անց հիվանդանոցից հաղորդել են, որ տղամարդը մահացել է։
Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ։ Նախնական տվյալներով՝ կեսգիշերն անց Բագրատունյաց փողոցի գազալցակայի մոտ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով խփել էր Արարատ քաղաքի 55-ամյա մի բնակիչ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներ են սկսվեյ։ Շենգավիթի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների հետ, դեպքից ժամեր անց Մասիս քաղաքում հայտնաբերել են նրան ու բերման ենթարկել Մասիսի բաժին։ Նա ներկայացվել էնախաքննական մարմնին, ձերբակալվել, ապա կալանավորվել:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: