Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային
2022 թվականի հունիսի 14-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային: Այս մասին հայտնում են «ՀայՓոստ»-ից։
«350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Արտեմ Պատապուտյանը՝ հայտնի հայազգի գիտնական, մոլեկուլային կենսաբան, ով 2021 թվականին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի:
Նամականիշի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, հայազգի գիտնական, նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը, ՀՀ Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի աջ հատվածում ներկայացված է Արտեմ Պատապուտյանին շնորհված Նոբելյան մրցանակի պատկերը:
Թողարկման օրը` 14 հունիսի 2022թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Չափսերը` 40,0 x 40,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 8 հ.
Տպաքանակը՝ 20 000 հ.»,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը մրցանակը կհանձնի Հայաստանի պատմության թանգարանին
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանին հանձնվել է Լիբանանի բարձրագույն շքանշանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան