Տղերքից ջերմ բարևներ․․․ Գեղամ Նազարյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը փոխանցեց Արթիկ ՔԿՀ-ում պահվող շարժման 4 ընկերների ժողովրդին ուղղված ուղերձը։
«Գևորգը, Արսենը, Գոռը և Տարոնը արդեն շաբաթներ շարունակ վարչախմբի նենգ կամքով գտնվում են անազատության մեջ։ Այսօր ես իրենց մաղթանքն եմ փոխանցում ձեզ»,- ասաց պատգամավորն ու շարունակեց․
«Տղերքը փոխանցում են, որ բանտի պատերն իրենց կամքը չեն կարող կոտրել։ Նրանք եղել են շատ ավելի բարդ տեղերում։
Տղերքը փոխանցում են, որ իրենց կամքն անսասան է և հավատում են, որ ի վերջո Հայաստանը լինելու է արժանապատիվ, ուժեղ։
Տղերքը խնդրում են բոլորիդ՝ լինել ավելի միասնական, իրենց ընկերներին հարազատներին խնդրում են իրենց փոխարեն լինել հրապարկներում, փողոցներում։
Տղերքը նաև մեզ կոչ են անում՝ ոչ մի բանտ իրենց կամքը չի սասանի, ոչ մի բռնություն իրենց վրա չի ազդի։ Իրենց վրա բացասական կարող է ազդել միայն այն, եթե մենք որոշենք հետ կանգնել մեր նպատակներից։ Մենք նման բան երբեք չենք անի, որովհետև մեր հետևում մեր հայրենիքն ու մեր երեխաներն են»,- ասաց Նազարյանը։
Պատգամավորը նաև շեշտեց, որ պայքարի մասնակիցներն ավելի համառ են, քան՝ գործող վարչախումբը։
«Մեզանից պահանջվում է՝ լինել միասնական, ամուր նյարդերով, չվհատվել ո՛չ երկար, ո՛չ էլ դժվար պայքարից։ Այդ ժամանակ հաղթանակը կլինի մեր կողքին։ Տղերքից ջերմ բարևներ»,- եզրափակեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի