Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և հունիսի 13-ին արդեն հանձնված է շահագործման: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկությունը, սակայն, խնդրահարույց հատվածում ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ:
«Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով: Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով»,- նշում են քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում, ինչի հետևանքով այդ օրվանից Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էր։
Հարակից հրապարակումներ`
- Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկելու համար մի քանի շաբաթ դեռ պետք է սպասել
- Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ
- Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է
- Հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը... Սարհատ Պետրոսյան
- Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է