Բագրատ Սրբազանը, Վրթանես Սրբազանը և Տեր Հովհաննեսը՝ Հակոբավանքում
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն Արցախ ուխտանգնացության ընթացքում Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Հակոբավանք, հանդիպել Հակոբավանքի վանահայրն Տեր Հովհաննեսին։ Այս մասին տեղեկանում ենք Տավուշի Թեմի ֆեյսբուքյան էջից։
Յոթերերդ դարում կառուցված, կաթողիկոսների նստավայր հանդիսացած Հակոբավանքն այսօր ավիրված վիճակում է, ինչպես մեր շատ ու շատ վանքեր։
Տավուշի և Արցախի թեմերի առաջնորդներ Բագրատ և Վրթանես Սրբազանները նշել են, որ մեր տաճարների վիճակն ուղիղ արտացոլանքն է մեր կյանքի՝ ավերված ու լքվա՞ծ, թե՞ շեն ու ծաղկող։
Հակոբավանքի վերականգնումը և շրջակա ենթակառուցվածքների ստեղծումը կարող է դառնալ Արցախի նոր կյանքի խորհրդանիշն ու սնուցող աղբյուրը։
«Մեր դաշտային Արցախը, Նախիջևանը նայենք՝ ոչինչ չի մնացել, ամբողջն ավիրել են: Այսօր պետք է մեր ազգն ինքն իր հետ «պայմանագիր» կնքի այն մասին, որ այլևս տալու բան չունենք թշնամուն: Եթե ամեն մարդ իր մեջ նման հստակ որոշում կայացնի, դա կդառնա ազգային դաշինք»,- ասել է Վրթանես Սրբազանը։
«Մեր սիրտը հաղթանակի հետ է, և թող այն սկսվի, վերստին մեր առջև հառնի Հակոբավանքի վերականգնումով» - նշել է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Հոգեգալստյան տոնը նշվել է Արցախի Ս. Հակոբավանքում
- Հակոբավանքն իր վանահայրն ունի
- Հակոբավանքի վերանորոգումն այն լույսի առկայծումն է, որ պետք է տա մեր ժողովրդին ապրելու, արարելու, մնալու Արցախում. Վրթանես Սրբազան
- Արցախում ազդարարվեց «Հակոբավանքի վերածնունդ»-ի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան