Պաշտպան Հովհաննես Խուդոյանը պատրաստվում է ապացույցի թույլատրելիության միջնորդություն ներկայացնել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պատրաստվում է ապացույցի թույլատրելիության միջնորդություն ներկայացնել։
Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ու հիշեցնում, որ «Սիլվայի գործով» այսօրվա դատական նիստին դատարանը դռնբաց ռեժիմով անցավ ապացույցների հետազոտմանը։
Մեղադրող կողմը ներկայացրեց բանկային գաղտնիք հանդիսացող բազմաթիվ տեղեկություններ, որոնք վերաբերում էին նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և Ռ․ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։
Պաշտպանները նկատեցին, որ ներկայացված բոլոր տեղեկությունները և հայտարարություններն անթույլատրելի են, կատարված բոլոր առգրավումները կատարվել են օրենքի խախտումով, իսկ դատարանում նեկայացված ապացույցներն ունեն թույլատրելիության խնդիր։
Խուդոյանի՝ միջնորդություն ներկայացնելու մասին հայտարարությունից հետո դատավոր Դանիբեկյանն ասաց, որ այն կքննարկվի հաջորդ դատական նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ
- Ենթադրյալ կաշառքի գործով լսումներն անցնում են դռնփակ ռեժիմով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան