
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարությունը մեծացրել է այսօրվա հանրահավաքի նկատմամբ հետաքրքրությունը: Հունիսի 14-ին Իշխան Սաղաթելյանը ոչ միայն ամփոփելու է անցած մոտ 2 ամիսների արած-չարածը, այլև հայտարարելու է ավելի երկարատև ընդմիջումներով հանրահավաքների շարքը շարունակելու մարտավարության մասին։
Նախապես, շաբաթը մեկ ինտերվալի շուրջ է եղել համաձայնությունը։ Խոսվելու է նաև վրանային ակցիաների մասին, հավանաբար, կհորդորեն վրանները հանել Ֆրանսիայի հրապարակից՝ այլ եղանակներով պայքարը շարունակելու առաջարկով: Ագնեսա Խամոյանը մեզ փոխանցեց. «Շարժման հետագա մարտավարության և հետագա քայլերի մասին սպասեք Իշխան Սաղաթելյանի ելույթին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում