Ներհամայնքային տրանսպորտի մատչելիություն՝ նաև 44-օրյա պատերազմի հաշմանդամների համար
«Օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է ՀՀ-ում ավտոտրանսպորտային կանոնավոր փոխադրումները ներառական և մատչելի դրաձնելու, հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների իրացման համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ»,-ԱԺ այսօրվա նիստում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Նա ներկայացրեց իր հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Բաթոյանի խոսքով՝ գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է կառավարությունը:
Պատգամավորը հիշեցրեց, որ գործող կարգավորումներով մրցույթներին ներկայացվող կազմակերպությունների համար սահմանված մատչելի տրանսպորտային միջոցների քանակը ընդհանուր քանակի առնվազն 10 %-ն է, որը, ըստ նրա, չի բխում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներից:
Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ նախագծով առաջարկում է ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղևորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում:
Նախագծի փոփոխություններով ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար կսահմանվի մատչելիության նորմերի պահպանման պահանջ և մատչելիության պարտադիր պահանջ մինչև օրենքի ուժի մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում:
ՔՊ-ական պատգամովր Լիլիթ Ստեփանյանն էլ իր ելույթում հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ավելացել է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թիվը և պետք է պայմաններ ստեղծել նրանց տեղաշարժի համար:
Հարակից հրապարակումներ`
- Քարտուղարությանը խնդրում եմ փնտրել և գտնել պարոն Գեղամ Գևորգյանին.Ռուբեն Ռուբինյան
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան