ՌԴ ՊՆ. Ուկրաինացի ազգայնականները հանձնվել ցանկացող 32 ուկրաինացու են գնդակահարել
Ուկրաինացի ազգայնականների ջոկատները խաչաձև կրակ են բացել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ բրիգադի զինծառայողների վրա, որոնք որոշել էին հանձնվել, ինչի հետևանքով 32 զինծառայող մահացու վիրավորվել և սպանվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովոմիխայլովկա բնակավայրի տարածքում ռուսական զորքերի հարձակման համար կրակային նախապատրաստություն իրականացնելուց հետո, Ուկրաինայի ԶՈւ 54-րդ բրիգադի 25-րդ գումարտակի ավելի քան 30 զինծառայող որոշել էր վայր դնել զենքերը և հանձնվել:
«Մոտավորապես ժամը 22-ի սահմաններում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները սպիտակ դրոշներով սկսել են առաջ շարժվել դեպի ռուսական դիրքեր, այդ պահին զրահատեխնիկայով հենակետ ժամանած ուկրաինական ազգայնական ջոկատի ստորաբաժանումը թիկունքից կրակ է բացել Ուկրաինայի զինված ուժերի 54-րդ բրիգադի զինծառայողների ուղղությամբ։ Դրա հետևանքով մահացու վիրավորվել և զոհվել են 32 ուկրաինացի զինծառայող»,-ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները, որոնք հենակետ էին գրավել կենդանիների ֆերմայի տարածքում ցանկանում էին վայր դնել զենքերը և ռադիոկապով դիմել են ռուսական ստորաբաժանման հրամանատարությանը, խնդրել դադարեցնել կրակը և միջանցք տրամադրել հանձնվելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Դոնեցկի շուկան, կան զոհեր և վիրավորներ
- Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն, հարցն այն է՝ որն է լինելու դրա գինը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
- Ուկրաինացի լրագրողը պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի մարզիչը չի պատասխանել իր հարցին
- Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կհայտնի Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ դիրքորոշումը
- Ուկրաինան մնացել է առանց ձմերուկի և կեռասի
- Ուկրաինայի բանակը հատուկ գործողության ընթացքում կորցրել է մոտ 10 հազար զինվոր
- Ուկրաինացիները զրոյացնում են սեփական երկրի ապագան. «Պատերազմ և խաղաղություն» վեպը հանում են ուկրաինական դպրոցական ծրագրից
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում