«Փաստ». Իշխանությունները «ինքնամոռաց» մտել են լիցենզավորելու թեմայի մեջ
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, սեպտեմբերին ՀՀ-ում սպասվում են ՏԻՄ մի քանի ընտրություններ, քանի որ, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, մի շարք խոշորացված համայնքներ էլ ավելի են խոշորանալու։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս փուլում ընտրական հանձնաժողովի բավական մեծ թվով անդամների լիցենզիայի ժամկետը լրացել է, և, համապատասխանաբար, նոր լիցենզիա ստանալու գործընթաց է սկսվել։
Ըստ տեղեկությունների, իշխանությունները «ինքնամոռաց» մտել են թեմայի մեջ և քննություններին աննախադեպ մեծ թվով թեկնածուներ են գրանցել, որպեսզի ընտրական գործընթացում կադրային խնդիրներ չունենա։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնականում հաշվի չեն առնվել մարդկանց ունակություններն ու ընտրություն կազմակերպելու փորձը, այլ քննության են ուղարկել՝ զուտ «մերը լինի» սկզբունքով ու քանակ ապահովելու համար։
Թերթի տեղեկություններով, հատկապես այն համայնքներում, որտեղ համայնքապետները «սվոյ» չեն, մարզային իշխանությունները կոնկրետ հրաման են իջեցրել, որ լիցենզավորմանը ոչ մի պարագայում չմասնակցեն այդ բնակավայրերի դպրոցների, ինչպես նաև համայնքային ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան