ՔՊ-ական պատգամավորների հերթական քայլը՝ քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու ուղղությամբ
ԱԺ-ում ՔՊ պատգամավորներն առանց ընդդիմության քննարկեցին պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Միքայել Թումասյան հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ներկայացնելով նախագիծը՝ օրենքի համահեղինակ Պապոյանը տեղեկացրեց, որ գործող օրենքով քաղաքացին կարող է մասնակցել իր հանդեպ սահմանված վարչական վարույթին, որոշ դեպքերում վարույթը չի կարող իրականացվել, եթե տվյալ քաղաքացին ներկա չէ այդ գործընթացին:
«Մի շարք քաղաքացիներ, երբեմն օգտվելով այն հանագամանքից, որ օրենքը թույլ է տալիս շրջանցել վարույթը և իրենք հասկանում են, որ վարչական սխալ են գործել, այնպես են անում, որ չլինեն ծանուցված, և վարչական վարույթը չի իրականացվում, ինչի արդյունքում պետությունը և հասարակությունը տուժում է»,-հայտնեց ՔՊ պատգամավորը:
Ըստ Գևորգ Պապոյանի բերած օրինակի՝ բացի տուգանքներից, քաղաքացին կարող է նաև անօրինական շինարարություն արած լինի և ծանուցվելու դեպքում պարտավոր է լինելու այն քանդել, այդ պատճառով էլ տարբեր միջոցներով այնպես է անում, որ չծանուցվի, ինչի արդյունքում այդ մասին նամակը միտումնավոր չի ստանում:
«Օրենքի իմաստն այն է, որ երբ ակնհատ է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձը միտումնավոր չի ստանում վարչական վարույթի նամակը, որպեսի դրա ընթացքին չտեղեկացվի և այդ պահանջները չկատարի՝ այդ դեպքերում առաջարկվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում մեկ անգամ ծանուցվելուց հետո այն տեղադրել կայքում և դրանից 5 օր հետո քաղաքացին կհամարվի ծանուցված»,-պարզաբանեց Պապոյանը և հավելեց, որ նույն կարգավորումը վերաբերվում է վարչական վարույթի հարուցման, ընթացքի և եզրափակիչ փուլերին:
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանն էլ հայտնեց, որ օրենքն ընդունելուց հետո հնարավոր է բյուջեից ծախսերի նավզեցում լինի՝ ծանուցումների և դրա համար գրասենյակային աշխատանքների կրճատման արդյունքում:
«ՀՀ-ում վարչական դատարան, հարկադիր ծառայություն, ճանապարհային ոստիկանություն տարեկան 3 մլն դոլարից ավել «ՀայՓոստ»-ին փող են փոխանցում միայն ծանուցումներն ապահովելու համար, որոնց որակը 30-40 %-ից չի բարձրանում»,-իր կողմից հավելեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը և առաջարկեց օգտագործել քաղաքացիների էլեկտրոնային հասցեները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին