Ֆրանսիայի հրապարակում վրանի վրա քշած մեքենան երեք անձով բերման է ենթարկվել
Ֆրանսիայի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել են «Մերսեդես» մակնիշի մեքենային, երեք անձով հանդերձ բերման են ենթարկել բաժին։
«Հիմա նյութեր են նախապատրաստվում»,-Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից՝ անպատասխան թողնելով անձանց սթափության մասին հարցը։
Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ ՀՀԿ-ական պատգամավոր Աննա Մկրտչյանն ահազանգել էր, որ մի մեքենա կարողացել է ճեղքել բազմաթիվ ոստիկանների ու կարմիր բերետավորների շթղան ու քշել վրաններից մեկի վրա, որտեղ քաղաքացիներ կան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան