Ենթադրյալ կաշառքի գործով լսումներն անցնում են դռնփակ ռեժիմով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակեց այսօր ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։
Ռոբերտ Քոչարյանի փոստաբանական թիմից հայտնում են, որ նիստի սկզբում Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարան է ստացվել Արմեն Գևորգյանի՝ երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ միջնորդությունը։ Պատգամավորի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ ունեն նաև Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն, որը չի կարող քննվել հաջորդ դատական նիստին, քանի որ Գևորգյանի մեկնումը նախատեսվում է հունիսի 19-ին։
Չնայած դրան՝ դատավորը որոշեց, որ պետք է անցնեն ապացույցների հետազոտմանը, ինչին պաշտպանական կողմն առարկեց։
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ, հետաձգելով միջնորդությունների քննարկումը, դատարանը ցույց է տալիս, որ մերժելու է դրանք։
Այնուհետև Լուսինե Սահակյանը հայտնեց, որ ունեն միջնորդություն՝ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ։ Դատարանն անցավ դռնփակ նիստի՝ քննելու միջնորդությունը։
Հարակից հրապարակումներ`
- Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործով դատական նիստը հետաձգվեց
- Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 19-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան