Ուսանող աղջիկը հուզվեց ելույթի ընթացքում
«Ես Գառնին եմ՝ «Դիմադրություն» շարժման բազմաթից երիտասարդներից մեկը։ Ցավոք, ես չեմ ծնվել Հայաստանում, բայց Հայաստանը միշտ ապրել է իմ մեջ։ Արդեն տասը տարի է ընտանիքիս հետ ապրում եմ Հայաստանում»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ պատմեց ՀՅԴ ԳՄ ԵՄ Գառնի Պետրոսյանը։
Երիտասարդ աղջկա ելույթն ընդհատվեց, քանի որ բեմահարթակում ելույթի ընթացքում նա սկսեց հուզվել, արտասվել։ Քաղաքացիները,քաջալերելու համար, սկսեցին ծափահարել ՝ կոչ անելով չհուզվել, որից հետո սկսեցին վանկարկել՝ «միություն, պայքար, մինրև վերջ»։
Կարճ ժամանակ անց Պետրոսյանը շարունակեց ելույթը՝ նշելով, որ ապագա բժիշկ է և ուսի շարունակելու է պայքարն իր ընկերների հետ։
«Պայքարում եմ, քանի որ հավատում եմ, որ այս ապազգային, թուրքամետ իշխանությունը չեն կարող ապահովել Հայաստանում իմ և ապագա երեխաներիս խաղաղ ապագան։ Պայքարում եմ, քանի որ լավ ուսանող, պարտաճանաչ հարկատու լինելը բավարար չէ , երբ հայրենիքը կործանվում է։ Պետականության կառուցումը տարիների մեծ ջանքների, մեր դեպքում՝ նաև արյան գնով է լինում։ Այն կորցնելը շատ ավելի հեշտ է։ Դրա համար պետք է գիտակցել, որ հայրենիքն առաջնահերթ է, տղերքի կյանքի գնով պահված հողն է առաջնահերթ»,- ասաց երիտասարդ աղջիկը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի