Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա մեկ զոհ
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։
«Պետական սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության սահմանապահների միջև»,-ասել է ծառայության խոսնակը։
Նրա խոսքով՝ վաղ առավոտյան Բատկենի շրջանում կրակոց է արձակվել Տաջիկստանի սահմանապահ զորքերի Կեխի դիրքից Ղրղզստանի Բուլակ-Բաշի դիրքի ուղղությամբ, որին ի պատասխան հանրապետության զինվորականները նույնպես կրակ են բացել։
«Երկու կողմերի սահմանապահներն անմիջապես մարտական դիրքեր են գրավել։ Հեռախոսազրույց են ունեցել Ղրղզստանի Հանրապետության Բատկենի շրջանի սահմանապահների ներկայացուցիչը և Տաջիկստանի Հանրապետության Սուղդի շրջանի սահմանապահների հրամանատարը։ Նրանք մեկնել են դեպքի վայր։ Տաջիկական կողմը կրկին սկսել է փոխհրաձգություն՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ։ Ժամը 08.10-ին կրակահերթերըը դադարեցվել է»,-հայտնում են մամուլի կենտրոնից։
«Ասիա-պլյուսը» իր Telegram ալիքում հայտնել է, որ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հերթական փոխհրաձգության հետևանքով տաջիկական սահմանապահ ուժերի ժամկետային զինծառայող է զոհվել:
Հարակից հրապարակումներ`
- Ղրղըզստանի հետ սահմանային բախման ընթացքում Տաջիկստանի երկու քաղաքացի է զոհվել
- Ռուսաստանը Տաջիկստանին փոխանցել է հետախուզական զրահամեքենաներ և թեթև հրազեն
- Ռուսաստանը զինում է Տաջիկստանում իր ռազմաբազայի զինանոցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան