Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ նա պետք է մասնակցի ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստերին։
Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրել է դատավորին թույլատրել Գևորգյանին հունիսի 19-ից մինչև 25-ը բացակայել երկրից։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարել է, որ հավանական ռիսկերի գնահատումը թողնում են դատարանի հայեցողությանը։
Լսելով կողմերին՝ դատարանը որոշել է թույլ տալ ընդդիմադիր պատգամավորին մեկնել երկրից։