Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը։ «Շենգավիթ» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է նորածին Արևիկի լուսանկարներն ու գրել.
«Լուսանկարի փոքրիկը Արևիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը։
Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են։
Արևիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է և մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։
Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արևիկի մայրը երբեք չի անհանգստացրել և անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։
42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ։
Արևիկն ու մայրիկն արդեն տանն են»։
Հարակից հրապարակումներ`
- Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Միրզոյանի եղբայրը
- Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արամ Բաղդասարյանի եղբայրը
- Ծնվել է պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը
- Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան