Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին
Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը Երևանում է, ով մասնակցում է Գիտության և բիզնեսի օրերին։
Այսօր գիտնականը Հայաստանի պատմության թանգարանում էր։ Արտեմ Փաթափությանն իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին:
«Ռացիոնալ որոշումներ կայացնելու համար Հայաստանի ապագան կախված է գիտությունից ու գիտական մտքից»՝ հենց այս գրությամբ Արտեմ Փաթափությանն իր մրցանակը թողեց Հայաստանում։
«Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ Նոբելյան մրցանակ ես ստանալու ու այդ մեդալը հայտնվելու է Հայաստանի պատմության թանգարանում՝ կմտածեի, թե այդ մարդը կատակում է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհվել էր Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Փաթափությանին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար:
Պրոֆեսոր Փաթափությանը ծնվել է 1967թ-ին Բեյրութում:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան» թեմային
- Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է
- Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը մրցանակը կհանձնի Հայաստանի պատմության թանգարանին