2021թ. հաշվետու տարվա 6 հաշվեքննության նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն. Ատոմ Ջանջուղազյան
«2021 թվականին Հաշվեքննիչ պալատն իրականացրել է 94 հաշվեքննություն»,-ԱԺ-ում հայտնեց պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով տարեկան զեկույցը:
Նա հայտնեց, որ այդ թիվն արվել է պալատի համար 2021թ. հաստատված գործունեության ծրագրով նախատեսվածից:
Ջանջուղազյանը հայտնեց, որ հաշվեքննությունն ներառել է երեք ուղղություն, որից առաջինը ՀՀ պետական բյուջեի հաշվեքննությունն է, երկրորդը՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաշվեքննություններն են, որտեղ ծրագրավորված է եղել 30 կետ բայց ավարտվել է 19-ը, իսկ մնացած 11 կետը կավարտվի 2022 թվականին:
Պալատի նախագահի պարզաբանմամբ՝ թերակատարման պատճառն այն է եղել, որ ԱԺ-ն երկու չպլանավորած պատվեր է իջեցրել Հաշվեքննիչ պալատին, ինչի պատճառով ծրագրով նախատեսվածները չեն կարողացել ավարտել:
Նա հայտնեց, որ պալատի 3-րդ միջոցառումը միջազգային ծրագրերով համատեղ միջոցառումների իրականացումն է եղել:
Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ առաջին կետով 2020 թվականի բյուջեի կատարողականին եզրակացություն տալու համար հաշվեքննիչ պալատը 17 գերատեսչությունում իարկանացրել է բյուջեի 91%-ի ծածկույթ ունեցող 65 հաշվեքննություն:
«Առերևույթ հանցագործության կասկածներով 2021 թ հաշվետու տարվա 6 հաշվեքննության արդյունքում ձևավորված նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն»,-տեղեկացրեց Հաշվեքննիչ պալատի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ներհամայնքային տրանսպորտի մատչելիություն՝ նաև 44-օրյա պատերազմի հաշմանդամների համար
- Քարտուղարությանը խնդրում եմ փնտրել և գտնել պարոն Գեղամ Գևորգյանին.Ռուբեն Ռուբինյան
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ
- Ատոմ Ջանջուղազյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան