Պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը Արմեն Գևորգյանի նկատմամբ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումն իր պաշտպանյալի նկատմամբ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փոխանցմամբ, Լ. Սահակյանը հիշեցրեց, որ Գևորգյանը ԵԽԽՎ անդամ է, օժտված է անձեռնմխելիությամբ և, ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել։
Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց՝ խնդրելով մերժել միջնորդությունը։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի հունիսի 15-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպան Հովհաննես Խուդոյանը պատրաստվում է ապացույցի թույլատրելիության միջնորդություն ներկայացնել
- Դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ
- Ենթադրյալ կաշառքի գործով լսումներն անցնում են դռնփակ ռեժիմով