Մայիսի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պահուստները 3 մլրդ 151 մլն դոլար են.Արմեն Նուրբեկյան
«Շփումներն ամերիկյան գործընկերների հետ խոսում է մեր նկատմամբ նրանց վստահության շատ բարձր մակարդակի մասին»,-ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն չի վստահում Հայաստանին և կանխիկով դոլար չի տալիս, որպեսզի այն չփոխանցվի ՌԴ-ին:
Ըստ ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարի՝ խոսքը գնում է կանխիկ դոլարի շրջանառությանը և ԱՄՆ-ը գտնում են, որ այս պահին պետք է այն սահմանափակվի ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում և ՀՀ-ն, փոխկապակցված այլ երկրների նման, այդ վերաբերմունքին է արժանանում:
Գալստյանը հայտնեց, որ դոլարի կանխիկ և ոչ կանխիկ փոխարժեքների տարբերությունը պայմանավորված է ՌԴ շուկայով, որն ազդում է նաև ՀՀ ֆինանսական սեկտորի վրա:
Լրագրողի հարցին, թե ԿԲ նախագահը ինչպես է վերաբերվում էկոնոմիկայի Նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, ըստ որի՝ ԿԲ-ն կարող է միջամտել և կանգնեցնել դրամի արժևորման գործընթացը՝ Գալստյանը պատասխանեց.
«Ես չեմ լսել Էկոնոմիկայի նախարարի ելույթը, բայց եթե դա է եղել լեյկմոտիվը, որ պետք է արժեզրկվի դրամը, որպեսզի արտահանողներին օգնեն, ապա արժեզրկելու միակ ձևը՝ ԿԲ-ի ինտերվենցիաներն են արտարժույթի շուկա, դոլարի առքի ուղղությամբ, որը պետք է հանգեցնի դոլարի գնի բարձրացմանը և հայկական դրամի գնի նվազեցման:
Եթե մենք մասսամբ դավաճանենք մեր որդեգրած քաղաքականությանը, ավելին՝ արժեզրկենք հայկական դրամը՝ ունենալու ենք գնաճի նոր զարգացումներ, որոնք չեմ կարծում, որ բխում են ՀՀ քաղաքացիների շահերից»:
Մարտին Գալստյանը չհամաձայնեց նաև լրագրողի կարծիքի հետ, որ դոլարի արժեզրկման և այն գնելու միջոցով ավելացվում է ՀՀ արտաքին պահուստները՝ հայտնելով, որ 2022 թ-ին ԿԲ-ն շուկայից գնել է ընդամենը 100 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար:
«2022 թ մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն պահուստները կազմել են 2 մլրդ 940 մլն դոլար, ապրիլի վերջի դրությամբ՝ 3 մլրդ 68 մլն դոլար և մայիսի վերջի դրությամբ՝ 3 մլրդ 151 մլն դոլար»,-հայտնեց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը:
Վերջինս նաև հայտարարեց, որ արտարժույթի շուկա ԿԲ-ն ինտերվենցիա է անում միայն ֆինանսական կայունություն ապահովելու, այլ ոչ թե փոխարժեքը կարգավորելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն ՀՆԱ-ի իր կանխատեսած 1.6 % աճը վերանայել է՝ հասցնելով 4.9 %-ի. Մարտին Գալստյան
- ԿԲ. Մայիսին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.0%
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան