Շարժումն առնվազն կանխեց նոր կապիտուլացիան ստորագրելու ժամանակցույցը․ Իշխան Սաղաթելյան
«Այսօր մենք այստեղ ենք մի շարք կարևոր հարցերին պատասխանելու, միասին որոշում ընդունելու և առաջ գնալու համար։ Այդ որոշումները պետք է ապահովեն մեր շարժման հետագա ընթացքը, զարգացումն ու նպատակների վերջնական իրագործումը»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հստակեցրեց, որ նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումն ու Հայաստանի թրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար պետք է հեռացնել ներա իշխանություններին։
«Շարժման նպատակն ու առաքելությունը սրբազան են։ քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել այս շարժումը դադար չունի»,- նշեց նա։
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչն անկեղծացավ,թե ինչ է արել ֆրանսիայի հրապարակում գտնվող յուրաքանչյուր քաղաքացի։
«Մեր պայքարի արդյունքում հասարակությունը՝ «լաո»-ն զարթնեց։ Միայն պետական կուրությամբ տառապողը կարող է սա չնկատել։ Վերջնապանապես փակվեց այն հարցը,թե Հայաստանի և Արցախի անվտանգությունը հետաքրքրում է հանրության փոքր շերտերին։ Այս օրերին հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց, եթե մինչ այդ մարդիկ հուսահատված էին, որ իրենք քիչ են, համախմբված չեն, ապա շարժումը համախմբեց հասարակության լայն շերտերին։ Մենք հզոր ուժ ենք և կարող ենք եղանակ փոխել։ Միջազգային հանրությունը հասկացավ, որ այստեղ կա ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում և զիջում պարտադրել»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Շարժման անդամը նաև նշեց, որ պայքարի այս օրերի ընթացքում ձևավորվել է ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։
Հաջորդն, արձանագրվել է, որ օրվա իշխանությունը ժողովրդի անունից չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու համար։
«Շարժումն առնվազն կանխեց նոր կապիտուլացիան ստորագրելու ժամանակցույցը և դրանով է պայմանավորված Նիկոլի ու Ալիևի վախերը»,- ասաց նա և ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն աներկբա է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին