ԵՄ-ն հունիսի 14-ից ռուսական մի շարք բանկեր անջատում է SWIFT-ից
Հունիսի 14-ից Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի շրջանակներում SWIFT միջբանկային համակարգից անջատում է ռուսական մի շարք բանկերը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով «Прайм»-ին, գրում է, որ ակնկալվում է՝ Սբերբանկը, «Ռոսսելխոզբանկը և Մոսկվայի վարկային բանկը (MCB), ինչպես նաև Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկը կանջատվեն SWIFT-ից:
Բանկերի ղեկավարությունը պարզաբանել է, որ համակարգից անջատումը սպասելի էր՝ իրենք պատրաստ էին նման սցենարի, ԵՄ որոշման պատճառով էական ազդեցություն աշխատանքի վրա չի սպասվում։
Աշխարհի գրեթե բոլոր երկրներից ավելի քան 11 հազար խոշորագույն կազմակերպություններ միացված են SWIFT-ին։ Ռուսաստանն ունի իր սեփական ֆինանսական հաղորդագրությունների համակարգը՝ СПФС, որը ստեղծվել է Ռուսաստանի Բանկի կողմից՝ ի պատասխան SWIFT-ից ռուսական բանկերի հնարավոր անջատման ռիսկերի։ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ СПФС -ն աշխատում է SWIFT-ի նույն չափանիշներով:
Հունիսի 3-ին Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում հատուկ գործողության հետ։ Այն ներառում է Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ծովային մատակարարումների էմբարգո, SWIFT-ից ևս մի քանի բանկերի անջատում, ինչպես նաև ԵՄ-ում «Ռոսիա-24», «РТР-Планета», «ТВ -Center» հեռուստաալիքների հեռարձակման դադարեցում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ԵՄ-ին տանում են տնտեսական և աշխարհաքաղաքական աղետի. եվրապատգամավոր
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասել են ամբողջ աշխարհին. վերլուծաբան
- ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը
- Նիդերլանդների թագուհին նախազգուշացրել է հակառուսական պատժամիջոցների պատճառով երկրում սպասվող սովի մասին
- Ճապոնական բանկերը միլիարդավոր դոլարներ են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
- The Economist. Ռուսաստանը պատժամիջոցների պատճառով ռեկորդային առևտրային ավելցուկ ունի
- Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ֆրանսիական բիզնեսին
- Politico. Եվրահանձնաժողովը կառաջարկի ԵՄ-ում հանցագործություն ճանաչել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների շրջանցումը
- Գերմանիայից հայտնում են, որ SWIFT-ից ՌԴ-ի անջատումը բացասաբար կանդրադառնա մարդասիրական ոլորտի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան