Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դուխ չունեցավ օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը
Քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Եվրոպառլամենտը թքեց Շառլ Միշելի, Նիկոլի և Իլհամի վրա
«Ալ Ջազիրային» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն այդպես էլ դուխ չունեցավ օգտագործել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը։ Ինչ ասես, ասեց՝ «խնդիր, հարց», բայց՝ ոչ հակամարտություն։ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին զառանցեց, թե ադրբեջանական կողմն է խնդրել բոլորին այլևս երբեք չօգտագործել «հակամարտություն» եզրույթը, որովհետև Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա։
Այն, որ Նիկոլը սպասարկում է ալիևյան օրակարգը՝ դրա մասին հոգնելու չափ ասել ու փաստեր ենք ներկայացրել։
Էս պահին ընդամենն ուզում եմ մի քանի հղում անել հունսի 8-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևից, որով եվրոպառլամենտականները կոլեկտիվ թքում են ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու
Ալիև-Նիկոլ դուետի վրա։
Եվ այսպես՝
Հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որում մեկ անգամ ևս ամրագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Այսինքն՝ օգտագործել է «հակամարտություն» տերմինն ու ամրագրել է, որ այն կարգավորված չէ, ի տարբերություն ադրբեջանա-հայկական դուետի, որոնց համար Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այևս չկա, և կա ընդամենը Ղարաբաղի տարածք՝ Ադրբեջանի կազմում։
Ավելին, Եվրոպական խորհրդարանի բանաձևը հստակ արձանագրում է, որ 44-օրյա պատերազմը նախաձեռնել է Ադրբեջանը, ինչը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական և օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի և տասնյակ հազարավոր տեղահանվածների:
Հունիսի 8-ին ընդունված բանաձևը կրկին արձանագրում է, որ Եվրախորհրդարանն ընդգծում է ազատազրկված անձանց, ռազմագերիների ամբողջական փոխանակման, ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական անձանց անվտանգ ու ազատ տեղաշարժի ապահովումը Լեռնային Ղարաբաղում:
Եվրախորհրդարանի այս բանաձևը տապալելու համար Բաքուն իր ջեբի լոբբիստների և խավիարակիրների մի ողջ գումարտակ էր իջեցրել Ստրասբուրգ՝ ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիկովի գլխավորությամբ, սակայն ադրբեջանական իկրան ու կրեդիտ քարտերը այս դեպքում հերթական անգամ չաշխատեցին։
Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ բանաձևից հանվեն երկու հիմնական ձևակերպումները, որ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ և որ Ադրբեջանն է 2020թ. 44-օրյա պատերազմը նախաձեռնողը», բայց Ալիևի իկրան «ասեչկա» տվեց։
Այսպիսով, ի տարբերություն ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամի և Նիկոլի, Եվրոպական խորհրդարանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարել չլուծված, պնդում է, որ 44-օրյա պատերազմի նախաձեռնողն Ադրբեջանն է և հերթական անգամ պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Հասկանում եմ, որ սա շատ ցավալի բանաձև է Նիկոլի և իր ուսապարկերի համար, բայց իրենք դեռ շանս ունեն Եվրոպառլեմենտի շենքի դիմաց հացադուլի նստելու և պահանջելու չեղարկել հայանպաստ այս բանաձևը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի