Հունիսի 16-ին՝ իրազեկման երթ, 18-ին՝ համապետական հանրահավաք. Դիմադրության շարժման առաջիկա անելիքները
«Շարժումն օրեցօր դարձնել ավելի արդյունավետ, ընդլայնել և օր առաջ մոտենալ այս չարիքի իշխանության հեռացմանը։ Մենք առաջնորդվել և առաջնորդվում ենք այդ բանաձևով», - Ֆրանսիայի հրապարակում երթից հետո հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ շարժմանը նոր թափ են հաղորդելու, վերափոխվելու է, կառուցվածքային առումով ավելի հզորանալու է, կա հստակ ծրագիր, գործողությունների պլան։
Սաղաթելյանը հայտարարեց, որ հունիսի 16-ին իրականացնելու են իրազեկման երթ, իսկ հունիսի 18-ին համապետական հանրահավաք է լինելու։
«Հինգշաբթի՝ հունիսի 16-ին, ժամը 19։30-ից, Արաբկիրի եկեղեցու մոտից տեղի է ունենալու իրազեկման երթ։ Երթով գալու ենք Ֆրանսիայի հրապարակ, ամփոփելու ենք մեր աշխատանքներն ու պատրաստվելու շաբաթ օրվա համապետական հանրահավաքին, որտեղ խոսելու ենք՝ ինչպիսի Հայաստան ենք կառուցելու, ինչ մեխանիզմներով, ինչ սկզբունքներով և ինչպես»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ իրենց պայքարը նույն կերպ, նույն ձևով վճռական շարունակվում է. փողոցային պայքարը շարունակվում է, դրան զուգահեռ գիշեր-ցերեկ աշխատում են շարժումը ընդլայնելու, ճյուղավորելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ։
«Հետքայլ չկա, նահանջ չկա մինչև վերջ։
Չմոռանաք՝ այս հրապարակը մեր տրամադրության տակ է, մեր բոլոր հանրահավաքները լինեու են այստեղ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Դիմադրություն» շարժման հերթական երթը
- Վաղվանից հավաքում ենք մեր վրանները․ Իշխան Սաղաթելյան
- Շարժումն առնվազն կանխեց նոր կապիտուլացիան ստորագրելու ժամանակցույցը․ Իշխան Սաղաթելյան
- Վաղն արդեն կարող է ուշ լինել, երբ թշնամին կթակի յուրաքանչյուրիս դուռը․ Վահագն Մելիքյան
- Տղերքից ջերմ բարևներ․․․ Գեղամ Նազարյան
- Ուսանող աղջիկը հուզվեց ելույթի ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի