Կասպերսկի. Հայաստանցի օգտատերերի վրա մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները հիմնականում թուլացել են
Մոբայլ սարքերի հայաստանցի օգտատերերի նկատմամբ չարագործների հետաքրքրությունը 2022-ի առաջին եռամսյակում հիմնականում թուլացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին մոբայլ սպառնալիքների է ենթարկվել օգտատերերի 1,43%-ը՝ 2021-ի առաջին եռամսյակի 1,57%-ի դիմաց:
Ըստ աղբյուրի, միաժամանակ, կրկնակի նվազել է այն օգտատերերի բաժինը, որոնք բախվել են մոբայլ բանկային տրոյական ծրագրերի՝ 2021-ի առաջին եռամսյակի 0,04%-ից մինչև 0,02% այս տարվա նույն ժամանակահատվածում:
Ինչ վերաբերում է մոբայլ շորթող տրոյացիներին, ապա փրկագնման հետագա պահանջով տվյալների ծածկագրման փորձեր 2022-ի հունվար-մարտին գրանցվել են հայաստանցի օգտատերերի մոբայլ սարքերի 0,02%-ում, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չի փոփոխվել։
Մոբայլ վնասաբեր ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։
Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։
Մոբայլ օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որևէ մեկին անհատական և բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում» են դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Իսկ ցանկացած տրոյացուց և այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը և վնասաբեր կայքեր այցելությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Կասպերսկի». Հայաստանցի օգտատերերի վրա ֆինանսական վնասաբեր ծրագրերի և տեղային սպառնալիքների գրոհներն ուժգնացել են
- «Կասպերսկի» ընկերությունը թողարկել է Kaspersky Smart Home Security լուծումը
- «Կասպերսկի» ընկերությունն առաջին անգամ հայտնաբերել է Windows-ի իրադարձությունների մատյաններում վնասաբեր կոդի պահպանման դեպքեր
- «Կասպերսկի». Աշխարհում DDoS-գրոհների քանակն ու տևողությունը զգալիորեն ավելացել են
- «Կասպերսկի». Կորպորատիվ օգտատերերին գրոհում է BlackCat նոր վտանգավոր ծածկագրիչը
- «Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է բանկային «խոսող» տրոյական ծրագիր
- «Կասպերսկի». Google Chrome-ի նոր թարմացումը փակում է տասը վտանգավոր խոցելիություն
- «Կասպերսկի» ընկերությունն արգելափակել է ֆիշ-կիտերի օգտագործմամբ ստեղծված 1,2 մլն ֆիշինգային կայքէջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին