Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։ Մեր ընտրանին պարտվեց մրցակցին 1:4 հաշվով:
Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակն է Վահան Բիչախչյանը։ Հանդիպման վերջում Հայաստանի հավաքականը դաշտում մնաց 9 խաղացողով. առաջին խաղակեսի վերջում Արման Հովհաննիսյանը ստացավ կարմիր քարտ, երկրորդի վերջում՝ Կամո Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին՝ Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» մարզադաշտում, կայացել է Ազգերի լիգայի
Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը, որտեղ Հայաստանի հավաքականը պարտվեց մրցակցին 2:0 հաշվով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը
- Խոակին Կապառոս. Կախարդական փայտիկ չունենք, որի շնորհիվ ստանանք ցանկալի արդյունք
- Կապառոս. Ֆուտբոլում բախտի գործոնը կարևոր է, այն այսօր մեզ չժպտաց
- Խոակին Կապառոս. Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք այս հանդիպման վրա
- Մենք վստահում ենք մեր տղաներին. Կապառոս
- Թիմը շատ մոտիվացված է, կփորձենք մեր մարզասերներին ուրախություն պարգևել. Խոակին Կապառոս