Քարտուղարությանը խնդրում եմ փնտրել և գտնել պարոն Գեղամ Գևորգյանին.Ռուբեն Ռուբինյան
ԱԺ-ն օրակարգով սահմանված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության հեղինակած նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը հետաձգեց, քանի որ գործադիրի ներկայացուցիչը բացակայում էր ԱԺ ահլիճից:
«Հարցը կզեկուցի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, որն այստեղ չի: Քարտուղարությանը խնդրում եմ փնտրել և գտնել պարոն Գեղամ Գևորգյանին»,-հայտարարեց նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանը:
Վերջինս առաջարկեց մինչև նախագծի զեկուցողին գտնելն քննարկել կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով առաջարկվում էր նախատեսել ուղղակի կարգավորումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորության համար:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ևս ԱԺ չէր ժամանել և քարտուղարությունը ստիպված փոխեց նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին հաջորդող նույնանուն նախագծի քննարկման հերթը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորների հերթական քայլը՝ քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելու ուղղությամբ
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան