Դատարաններն այս աստիճան քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք. Կոչուբաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.
«Վահագն Վերմիշյանի գործով ներկայացրածս վերաքննիչ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին։ Վերաքննիչի մյուս դատավորները թոշակի ե՞ն, թե՞ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը այդքան հեղինակություն և իշխանություն չունի մյուս դատավորներին հարկադրելու կատարել պետական պատվերը։
Ձեռքով մակագրությունը վերջնականապես ոչնչացրել է արդարադատությունը կամ դրա լեգիտիմ ակնկալիքը։ Քաղաքական գործերով կան ընդհամենը երեք դատավոր, ում մենք շանս ունենք հանդիպելու․ Արմեն Դանիելյան, Ռուբիկ Մխիթարյան, Մնացական Հարությունյան։
Ավելին՝ օրինակ Նարեկ Մանթաշյանի գործով բողոքը մակագրվել էր Մնացական Հարությունյանին, գնաց դասերի՝ վերամակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին, հայտնեց ինքնաբացարկ՝ մակագրվեց Արմեն Դանիելյանին։ Սա է այն ամենը ինչ պետք է իմանալ քաղաքական գործերով վերաքննության արդի ինստիտուտից։
Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, մինչդեռ մակագրությունները շարունակվում են կատարվել «ջհանգիրյանի մեթոդով»։
Դատարանները այս աստիճան քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք»։
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։
Հարակից հրապարակումներ`
- Այս «քրեական գործ» անվանումով ցնդաբանությանը քիչ մնաց. Փաստաբանը՝ Վերմիշյանի գործի մասին
- Վահագն Վերմիշյանին ցանկանում են տեղափոխել պատժախուց, ինչը պետպատվեր է, նպատակ է հետապնդում ճնշել նրան. փաստաբան
- Վահագն Վերմիշյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
- Վերաքննիչ դատարանը մերժել է Վերմիշյանի պաշտպանի բողոքը
- Վերմիշյանն ազատվեց պաշտոնից
- Սա անձնական վիրավորանք է. վարչապետը՝ Վահագն Վերմիշյանի ձերբակալության մասին
- ԱԱԾ-ն Վերմիշյանի աշխատասենյակից տարել է համակարգիչ ու որոշ փաստաթղթեր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան