Կա մի քանի գործոն, որը կապված չի Ադրբեջանի սպառնալիքների հետ, բայց դրա վերականգնումը բանակում առանցքային նշանակություն ունի. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանում զորակոչը մեկնարկել է։ Ամենաառաջին բանը, որ գալիս է մտքիդ՝ ոչ մեկ չպակասի, բարեհաջող ծառայի և տուն վերադառնա։
Այս ամենը զուտ ցանկություն կամ բարի խոսք չլինելու համար բանակում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչի մասին ոլորտային փորձագետները վաղուց են խոսում։
Կա մի քանի գործոն, որը կապված չի փողի, ադրբեջանական սպառնալիքների և տեխնիկական խնդիրների հետ, բայց դրա ամրագրումը, վերականգնումը բանակում առանցքային նշանակություն ունի։
Դրանք են՝
1. Ոգի
2. Կամք
3. Գաղափար
4. Կարգապահություն
Առանց այս 4 կարևոր գործոնների առկայության ինչ սպառազինություն, տեխնիկա կամ միջոց էլ ձեռք բերես, բանակդ խնդիր չի լուծի»։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին զինակոչիկները՝ Արարատից
- «Եթե բանակի փոփոխությունն ինստիտուցիոնալ չեն արտացոլված, ապա մյուս բոլոր փոփոխությունները չեն կարող արդյունավետ լինել»
- Զինվորականների դեմ հարուցված քրգործերով հաշվի չի առնված իշխանության ստեղծած բարդակը, բանակում հրահրած ճգնաժամը. Աբրահամյան
- Միջադեպերը շարունակում են տեղ գտնել բանակում, իսկ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը տեսանելի միջոցներ չեն ձեռնարկում. Աբրահամյան
- Վահագն Սարոյան. Ժամանակին խոսվում էր, որ «մայկա տռուսիկների» հարցը բանակում լուծված է
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի