«Փաստ». Նման տեմպերով շուտով որպես գործ չանելու արդարացում նորից գուցե նշվեն եղանակային վատ պայմանները
«Փաստ» թերթը գրում է. «Դեռևս մայիսի 30-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, թե «արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները: Ավելին, քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշել էր, թե «այս տարի մի քիչ ուշ սկսեցինք՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, բայց հիմա մեծ թափով ընթանում են աշխատանքները»:
Անցել է 40 օրից ավելի ժամանակ, իսկ քաղաքում «մեծ թափով» ընթացող աշխատանքների արդյունքները չեն երևում, գծանշ ված չեն փո ղոց ն ե ր ի գերակշիռ մասը, այդ թվում՝ ոչ միայն, այսպես կոչված, ծայրամասային համայնքներում, այլև հենց կենտրոնում: Այս հանգամանքն առաջացնում է վարորդների զայրույթը և մեծացնում է վթարների հավանականությունը:
Քաղաքապետարանը տեղեկացնում էր, որ «ընթացիկ տարում ավելի քան 1 մլն գծամետր 10 և 15 սմ լայնությամբ գծանշում կարվի, ձեռքով աշխատանքների ծավալը, որը հիմնականում ներառում է սլաքների, ճանապարհային նշանների ու հետիոտնային անցումների գծանշումը, կկազմի 768656 գծամետր»:
Նման տեմպերով շուտով որպես գործ չանելու արդարացում նորից գուցե նշվեն եղանակային վատ պայմանները, այս անգամ՝ աշնանային»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան