Այսօր դոլարն ու ռուբլին թանկացել են
Դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքները հունիսի 12-ի համեմատ բարձրացել են։
Rate.am կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ բանկերում ժամը 08:45-ի դրությամբ դոլարի միջին առքը կազմում է 412.59 դրամ (արժևորվել է 0.19 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 419 դրամ:
Ռուսական ռուբլին արժևորվել է 0.01 դրամով։ Մասնավորապես, միջին առքը կազմում է 6.55 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 7.34 դրամ։
Եվրոն արժեզրկվել է 3.41 դրամով. միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 428.18 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է 439 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
- Դոլարը մեկ օրում արժեզրկվել է 4.59 դրամով, եվրոն՝ 11.03 դրամով
- Դոլարը շարունակում է արժեզրկվել
- Դոլարի արժեզրկման հիմքում ընկած են աշխարհաքաղաքական բնույթի մի շարք գործոններ. տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան