«Ազոտ» գործարանում ուկրաինացի գրոհայինները պահում են նաև երեխաների
Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանում ուկրաինական ուժերի կողմից պահվող խաղաղ բնակիչների թիվը կարող է հասնել 1200-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Լուգանսկի ներքին գործերի նախարարի օգնական Վիտալի Կիսելյովը։
«Այժմ Սևերոդոնեցկում 1-1, 2 հազար քաղաքացիական անձինք պատանդ են վերցվել և գտնվում են «Ազոտի» տարածքում։ Նրանց երկար ժամանակ բռնի կերպով պահում են այնտեղ, հաշվի առնելով այն, որ ջուր չկա, սնունդ չկա, դեղամիջոց չկա։ Նրանց մեջ կա մոտ 127 երեխա»,- ասել է Կիսելյովը։
Նրա խոսքով, ձեռնարկությունն ունի ստորգետնյա բունկերներ և տեխնիկական կապի անցումներ, որտեղ կարող են գտնվել պահված մարդիկ։
Երեքշաբթի ուկրաինացի զինվորականները դիմել են ռուսներին՝ մարդասիրական միջանցք բացել Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաք տարհանման համար։ Կիսելյովի խոսքով, այս կերպ հակառակորդը մտադիր է խաղաղ բնակիչների քողի տակ հեռանալ Ազոտից։ Նա նշել է, որ ուկրաինական կազմավորումների թիվը Սևերոդոնեցկի արդյունաբերական գոտում կարող է հասնել մինչև 2,5 հազարի, որոնցից մինչև մեկ քառորդը օտարերկրյա վարձկաններ են։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»:
Հարակից հրապարակումներ`
- Բլինկենը խոսել է Ուկրաինայի տարածքային զիջումների մասին
- ԱՄՆ-ը շուտով Ուկրաինային կտրամադրի ևս ութ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
- Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Դոնեցկի շուկան, կան զոհեր և վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան