Մենք խաղաղ ճանապարհով հասնելու ենք «առանց Նիկոլ Հայաստան»-ի. Վարդևանյան
«Մենք հստակ հայտարարել ենք՝ ԱԺ-ում մեզ տեսնելու եք բացառապես մեր օրակարգով»,- նախքան ինքնաբուխ ակցիայի մեկնարկը՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ական օրակարգը Հայաստանի առջև ծառացած խնդիրների մարտահրավերների հետ առնչություն չունի։
«Հունիսի 3-ին մենք մեր օրակարգով Ազգային ժողովում էինք՝ հայ-թուրքական հարաբերություններ, Ադրբեջանի, Արցախյան հակամարտության հետ կապված իրավիճակ։ Պետք էր հավավքել ԱԺ-ում և ընդունել այդ հայտարարությունը։ Դուք մեզ տեսաք Ազգային ժողովում, բայց ՔՊ-ին չտեսաք, բացի Ալեն Սիմոնյանից, ով եկավ, գրանցվեց, բացեց նիստը», - ասաց պատգամավորը։
Նա հայտարարեց, որ Դիմադրության շարժման ռազմավարությունը, օրակարգը որևէ կերպ չի փոխվել։ Իսկ այն, որ վրանները հավաքել են, ըստ նրա, վրանն ընդամենը գործքիներից մեկն է։
«Անհանազանդության, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ լինելու են։ Որևէ բան մեր գործողություններում չի փոխվելու։ Այս պայքարին այլընտրանք մենք չենք կարող ունենալ։ Այսօր շատ հետաքրքիր ակցիա ենք ունենալու»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Անդրադառնալով իմպիչմենթի վերաբերյալ հարցին՝ Ա.Վարդևանյանն ասաց, թե ցանկացած ողջամիտ իշխանություն նման հանրային բողոքի պայմաններում հրաժարական է տալիս։
«Այս իշխանությունները, քանի որ ժողովրդավարության հետ առնչություն չունեն, հասարակությունից իրականում կտրվել են, իրենք այլ ոճի են։ Դա ավելի սրվեց հունիսի 3-ի իրադարձությունների ժամանակ, երբ ժողովրդավարական իշխանությունը 5 հատ նռնակ գցեց ժողովրդի վրա։
Մենք խաղաղ ճանապարհով հասնելու ենք «առանց Նիկոլ Հայաստան» իրավիճակի, թող մեր հայրենակիցները վստահ լինեն դրանում։ Իմպիչմենթը Փաշինյանին խաղաղ ճանապարհով հեռացնելու ևս մեկ միջոցներից է։ Ի դեպ, կարող է և չհանի դրան», - նշեց Վարդևանյանը։
Նա նշեց, որ իշխանությունն է ամենաշատը խոսում ընդդիմության՝ ԱԺ վերադառնալու մասին. «ՔՊ-ն՝ շարժման կողմից Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելը մենաբանում է որպես պայքարի դադար, որ հեսա կգան ԱԺ։ Իրենք ամենաշատն են դա երազում։ Երազում են փողոցային պայքարը դադարի, և մենք վերադառնանք Ազգային ժողով, այդ ժամանակ կկարողանան ասել՝ քաղաքական ճգնաժամը լուծվել է։ Թող հանգիստ դիմանան քաղաքական ճգնաժամին և պատրաստվեն առանց Նիկոլ Հայաստանի»։
Ա.Վարդևանյանն ավելի վաղ գրառում էր արել. «Ընկերներ ջան, եկեք այսօր ինքնաբուխ հավաք իրականացնենք։ Ժամը 14-00 Վարդանյանների այգի, Իտալիայի փողոց: Գործ ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. Առաջարկում եմ 2-րդ տարբերակը դնել մի կողմ ու կպնել 1-ինին
- Ժամանակն ամեն մեկին և ամեն ինչ իր տեղը կդնի ու բոլոր հարցերի պատասխանը կտա. Սաղաթելյան
- Աշոտյան. Իշխան ջան, և ուժեղ եմ, և քո կողքին եմ
- Վաղվանից հավաքում ենք մեր վրանները․ Իշխան Սաղաթելյան
- Շարժումն առնվազն կանխեց նոր կապիտուլացիան ստորագրելու ժամանակցույցը․ Իշխան Սաղաթելյան
- Մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի թուրքացումը և Արցախի հայաթափումն է. Սաղաթելյան
- Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այս մասին. Սերժ Սարգսյան