Բլինկենը խոսել է Ուկրաինայի տարածքային զիջումների մասին
Ուկրաինայի ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորած կառավարությունը պետք է ինքնուրույն որոշեն տարածքային զիջումների հնարավորության հարցը, ԱՄՆ-ն չի պատրաստվում պարտադրել իր դիրքորոշումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը PBS-ին հրապարակված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Ուկրաինայի ապագան ուկրաինացիների ձեռքերում է: Այդ որոշումները պետք է կայացնեն ուկրաինայի ժողովուրդը և ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, այդ թվում՝ նախագահ Զելենսկին: Նրա որոշելիքն է, թե ինչն է բխում իր երկրի և ժողովրդի շահերից, և մենք սատարելու ենք նրան»,-ասել նա՝ ի պատասխան լրագրողի հարցին։
ԱՄՆ արտաքին գործերի նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները «աշխատում են օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, որպեսզի համոզվեն, որ ուկրաինացիները կստանան այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ պայքարելու համար:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը տեսահոլովակի միջոցով ելույթ է ունեցել մայիսի վերջին Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Նա մատնանշել է մոտակա երկու ամսում, մինչ Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների վերջնականապես վատթարանալը, Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը։ Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ Քիսինջերի խոսքերը գնահատել են որպես Ռուսաստանին զիջումների կոչեր և քննադատել նրան։ Ուկրաինայում Քիսինջերին ավելացրել են «Խաղաղարար» սկանդալային ռեսուրսի ցուցակներում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը շուտով Ուկրաինային կտրամադրի ևս ութ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
- Դմիտրասևիչ. Ուկրաինայի պարենային անվտանգությանը ոչինչ չի սպառնում
- ՌԴ ՊՆ. Ուկրաինացի ազգայնականները հանձնվել ցանկացող 32 ուկրաինացու են գնդակահարել
- Ուկրաինացի ուժայինները գնդակոծել են Դոնեցկի շուկան, կան զոհեր և վիրավորներ
- Ուկրաինայում հնարավոր է խաղաղություն, հարցն այն է՝ որն է լինելու դրա գինը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
- Ուկրաինացի լրագրողը պատմել է, թե ինչու Հայաստանի հավաքականի մարզիչը չի պատասխանել իր հարցին
- Ուկրաինայի բանակը հատուկ գործողության ընթացքում կորցրել է մոտ 10 հազար զինվոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան