Վեհափառը Գուրգեն Մելիքյանին պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է․
«Այսօր հայ արևելագիտության նահապետը` մեր սիրելի Գուրգեն Մելիքյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից պարգևատրվեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով: Ինձ համար մեծագույն պատիվ էր Վեհափառի և ներկա հարգարժան անձանց մոտ ներկայացնելու լեգենդար հային. ահա հատված իմ ելույթից. «Վեհափառ Տեր, Գուրգեն Մելիքյանը Հայաստանի օրինակելի և բառիս բուն իմաստով արժանի քաղաքացին է, ով անմնացորդ սիրով սիրում է իր Հայրենիքը և դա անում է ոչ թե բառերով, այլ գործով ու գործունեությամբ:
Եթե կա Ուսուցչի դասական կերպարի ընկալում, ապա դա լիովին համապատասխանում է Մելիքյանի կերպարին և´ որպես դասախոս, և´ որպես քաղաքացի:
Գուրգեն Մելիքյանը ապրում է քրիստոնեաբար և բարեպաշտ քրիստոնեայի կենցաղով ու պահվածքով: Ուստի, ահա այսպիսի մարդիկ են արժանի բարձրագույն պարգևների և´ պետական, և´ եկեղեցական»»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի